ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի - Sputnik. Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել կրիպտոարժույթի մայնինգի ամբողջական արգելքի շուրջ վեճի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ՝ կրիպտոարժույթի մայնինգի ամբողջական արգելքի վերաբերյալ: Պատգամավոր Ադգուր Խարազիան կողմ է արտահայտվել, իսկ պատգամավոր Կան Կվարչիան դա պոպուլիզմ է անվանել։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ դրանից հետո վիճաբանություն է տեղի սկսվել, ապա Խարազիան սկսել է կրակել բոլոր ուղղություններով՝ վիրավորելով պատգամավոր Վախթանգ Գոլանձիային, իսկ դրանից հետո՝ Կվարչիային:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Հոլանդզիան մահացել է: Կվարչիան վիրավորվել է ձեռքից, նրան օգնություն է ցուցաբերվում Հանրապետական հիվանդանոցում։