Հայկական ֆիլմերը ադրբեջանական սպառնալիքների տակ հետ են կանչվել միջազգային կինոփառատոններից։ Դրանք են` Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» խաղարկային ֆիլմը, որը Շուշիի մասին է և հանվել է Մարոկկոյի միջազգային փառատոնից, և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը Արցախի մասին է, Հորդանանն այդ ֆիլմը ներկայացրել էր «Օսկարի», բայց հետո հետ էր կանչել։
«Մոսկվա» կինոթատրոնի մոտ այսօր կայացած ասուլիսում «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը տեղեկացրել է, որ դիմել են Հայաստանի արտքին գործերի, կրթության և մշակույթի նախարարություններ, որ միջամտեն գործընթացին։ Սակայն նրանց պատասխանել են, որ ոչինչ չեն կարող անել։