Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում անդրադարձել է նաև օրերս «Գում»-ի շուկայի հարակից տարածքում ոչ սպանդանոցային միսը ոչնչացնելու սննդամթերքի անվտանգության տեսուչների գործողություններին։ Փորձագետը նշել է, որ դեկտեմբերին մորթի քանակն ավելանում է, և սպանդանոցային հզորությունները չեն հերիքում։ Խնդիրը լուծելու համար մեխանիզմներ են պետք։