«Հայկական ավիաուղիներ»-ը վեստահեցնում է, որ շուտով կվերսկսի թռիչքները։ Ավիաընկերությունը հոկտեմբերի 14-ին հայտարարեց, որ դադարեցնում է թռիչքները օդանավերի տեխնիկական սպասարկման պատճառով։
Աշխատանքը վերականգնելու ժամկետ նշեց դեկտեմբերի 9-ը, բայց այդ օրն էլ թռիչքներ չեղան և ընկերությունը դարձյալ հայտարարեց չվերթները հետաձգելու մասին։
Ի վերջո երբ օդ կբարձրանա «Հայկական ավիաուղիների» օդանավը։ Sputnik Արմենիան հարցն ուղղել է «Հայկական ավիաուղիներ»-ի մամուլի քարտուղար Դիանա Կարապետյանին։