Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան

Sputnik
Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելուց հետո կրկին ակտիվացան խոսակցությունները Կատար-Եվրամիություն գազամուղի վերաբերյալ։ Այն, ըստ մինչև այժմ հրապարակված լուրերի, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է անցկացնել Կատար-Սաուդյան Արաբիա-Հորդանան-Սիրիա-Թուրքիա-Բուլղարիա գծով:
Նախագիծը կա 2009 թվականից, բայց չի իրականցվում։ Ինչ ծրագրի մասին է խոսքը և ինչպես այն կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա. Sputnik Արմենիան զրուցել է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։