Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան

Sputnik
Ալիևը ВГТРК -ին և ՌԻԱ Նովոստիին տված իր հարցազրույցի մի մասը նվիրել է Հայաստանին․ ավելի ստույգ՝ Հայաստանին առաջադրված նախապայմաններին։
Մի կողմից նա ասել է, որ Խաղաղության պայմանագրի 2 կետի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնություն չկա, բայց մյուս կողմից Ալիևը առաջ է քաշել արդեն ծանոթ նախապայմաններն ու դրանց ավելացրել նորերը։ Ըստ Ալիևի՝ չհամաձայնեցված 2 կետերն են միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալը և այլ երկրների ներկայացուցիչներին սահմանին չտեղակայելը։ Բայց նույնիսկ եթե այդ հարցերում համաձայնություն կայանա, Հայաստանը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Այսպիսով, Ալիևը չի թաքցրել և հիմա էլ չի թաքցնում իր ցանկություններն ու նպատակները, որոնց մասին էլ զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։