ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուն այսօր առավոտյան ԴԺՀ–ի Գորլովկա բնակավայրում ուղևորատար ավտոբուսի է հարվածել, տուժածներ չկան։ Այս մասին ասել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Այսօր ժամը 05.20-ին №25 երթուղու ուղևորատար ավտոբուսը հարձակման է ենթարկվել ավտոդրոմի մոտ (Գորլովկայի Նիկիտովսկի շրջան) Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուով։ Բարեբախտաբար, տուժածներ չկան», - գրել է Պրիխոդկոն իր Telegram ալիքում։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ–ի ներկայացուցչությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 5.20-ին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուն պայթուցիկ առարկա է նետել քաղաքի Նիկիտովսկի թաղամասում։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ տեղի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ: