ՌԴ–ն ապացույցներ է ստացել, որ Ուկրաինայի ԶՈւ–ն սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառում. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Խոսքը վերաբերում է այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի իրավապահ մարմինները ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ ապացույցներ են ստացել սեպտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերքի բազմակի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է` դա վկայում է, որ Կիևում քիմիական զենք կա, որը չի ոչնչացվել միջազգային ակտերին համապատասխան, և ֆոսֆոր պարունակող բարձր թունավորման նյութերի սինթեզի հնարավորություն կա։
Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար. Պուտին
«Սպիտակ ֆոսֆորով լցված հրկիզող զինամթերքն անկանոն գործողության զենք է և արգելված է Ժնևյան կոնվենցիայի 3-րդ արձանագրությամբ... Այս չարագործություններն ու դրանց առնչություն ունեցող անձինք անխուսափելիորեն պատիժ կկրեն օրենքի ամբողջ խստությամբ», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն Ուկրաինային հատկացվող զենքի մատակարարումները դիտարկում է որպես սպառնալիք, որը ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում է հակամարտության մեջ։
Ռուսաստանը թույլ չի տա, որ Ուկրաինան միջուկային զենք ստանա. Պուտին