Մուրմանսկի մոտ բախվել են բեռնատար ու մարդատար գնացքները. տուժել է 14 մարդ

Հաղորդվում է, որ տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում:
Sputnik
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքի և բեռնատար շարժակազմի բախման հետևանքով 14 մարդ է տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻ նախարարության մամուլի ծառայությանը։
«Հաստատվածտեղեկատվության համաձայն՝ պատահարի հետևանքով տուժել է 14 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Ինչպես RT-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիների» աղբյուրը, գնացքների բախման պատճառը, նախնական տվյալներով, կարող էր լինել բեռնատարի տեխնիկական անսարքությունը:
Աղբյուրի խոսքով՝ ցերեկը բեռնատար շարժակազմի հոսանքընդունիչի հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ երեկոյան, հավանաբար, արգելակները շարքից դուրս են եկել։ Բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց ուղի, որտեղ բախվել է ուղևորատար գնացքին։