ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մուրմանսկի շրջանի հարավում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են շտապօգնության ծառայությունները, կինը մահացել է ուժեղ հարվածից ստացած վնասվածքներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մուրմանսկի մարզում Մուրմանսկ - Սանկտ Պետերբուրգ թիվ 11 մարդատար գնացքը (326 ուղեւոր) բախվել է բեռնատար գնացքին։ Մարդատար և բեռնատար գնացքների մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ տուժել է 14 մարդ։ Հարուցվել է քրեական գործ։