Լեռնային Ղարաբաղում շուրջ 20 հայ կա. Ալիև

Իլհամ Ալիև
Պաշտոնական տվյալներով` 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում, ըստ վերջին տվյալների, շուրջ 20 հայ կա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք, ովքեր մնացել են, շարունակում են սոցիալական օգնություն ստանալ Ադրբեջանից, սոցիալական ապահովության նախարարությունից։ Բուժում, մթերք ... Նրանց կյանքն այնտեղ լիովին ապահովված է», - հավաստիացրել է Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանն ու ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։