ՀՕՊ ուժերը հետ են մղում հարձակումը ՌԴ Ռոստովի մարզի վրա, խոցվել է 3 հրթիռ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները հետ են մղում ՌԴ Ռոստովի մարզի վրա հրթիռային հարձակումը: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը Telegram-ալիքում:
«Հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները հետ են մղում հրթիռային հարձակումը Ռոստովի մարզի վրա։ Կամենսկի շրջանում խոցվել են չորս հրթիռներից երեքը, մեկը դիպել է տնտեսական շինության»-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոստովի մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ օպերատիվ ծառայությունների նախնական տվյալներով` տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է։
Հիշեցնենք՝ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։