Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի ընդունած՝ նեոնացիզմի ու ռասիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևին

Բանաձևի նախագիծը խստորեն դատապարտում է «կրթական գործընթացում ռասիզմ, խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող կրթական նյութերի և հռետորաբանության օգտագործումը՝ հիմնված էթնիկ ծագման, ազգության, կրոնի կամ համոզմունքների վրա»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած ՌԴ բանաձևին՝ «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և պրակտիկայի այլ ձևերի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթին աջակցել է 119 երկիր, 53-ը դեմ է արտահայտվել, 10-ը՝ ձեռնպահ: Դեմ քվեարկողների թվում են Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ճապոնիան: Բանաձևի օգտինհանդեսեն եկել Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սերբիան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան հայտարարել է, որ ընդունված բանաձևն ուղղված է նացիզմի, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգը ի հայտ եկավ որպես պատասխան նացիստների ցեղասպանությանը և պատերազմական հանցագործություններին, իսկ Նյուրնբերգյան տրիբունալի որոշումները մեկընդմիշտ ամրագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը: Նա ընդգծել է, որ նացիզմի և դրա դրսևորումների դեմ պայքարը շարունակում է մնալ ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը, որը ստեղծվել է ի պատասխան նացիզմի և ֆաշիզմի սարսափների:
Ռուսաստանը ևաշխարհի տարբեր տարածաշրջաններից մի խումբ համահեղինակներ շուրջ 20 տարի ներկայացնում են այս բանաձևը, և դրան աջակցում է միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը: Զաբոլոցկայան դատապարտել է արևմտյան երկրների գործողությունները, որոնք ձգտում են պառակտում մտցնել և բարդացնել նեոնացիզմի, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը:
«Քվեարկության արդյունքները հստակցույց տվեցին միջազգային հանրության անփոփոխ աջակցությունը և նշված երևույթներն արմատախիլ անելու նրա հանձնառությունը», - եզրափակել է դիվանագետը:
ԱՊՀ երկրները դատապարտել են 2-րդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը
Նախագծի համահեղինակներն են Բելառուսը և Թուրքմենստանը։ Փաստաթուղթը, որն 2005 թվականից պարբերաբար ներկայացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, բաղկացած է 74 կետից։ Այն դրույթներ ունի նացիզմի հերոսացման և քարոզչության հետ կապված միջադեպերի վճռականորեն դատապարտման, պատմական ճշմարտության պահպանմանն ուղղված ջանքերը ողջունելու , մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը կանխելու, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության և արդյունքների վերանայման նպատակով միջոցներ ձեռնարկելու մասին: