Բանակցությունները նախընտրելի են նպատակներին հասնելու, բայց դրանցից հրաժարվում են. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը . Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը միշտ բաց է բանակցությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Բանակցությունները Ռուսաստանի նպատակներին հասնելու նախընտրելի միջոց են, բայց քանի որ դրանք մերժվում են, ՌԴ-ն հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է «Вести»–ի Telegram-ալիքը:
«Հենց բանակցությունները մեզ համար նախընտրելի կլինեին մեր նպատակներին հասնելու համար։ Բայց քանի որ դրանցից հրաժարվում են, մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում և այն կիրականացնենք մինչև բոլոր նպատակներին հասնելը»,-ասել է Պեսկովը։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան բաց է բանակցությունների համար:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։