Ավելի լավ է` Երևանից ճշտեք. ՌԴ ԱԳՆ–ն` «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» պահանջների մասին

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել մարդասիրական այնպիսի հարցերում, ինչպիսիք են փախստականների իրավունքների, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև հումանիտար բոլոր հարցերի շուրջ երկխոսության օգտին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի` այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաբերյալ պահանջները։
Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար։
«Ավելի լավ է` Երևանից պարզեք, թե ինչպես են այդ հայտարարություններին վերաբերվում ՀՀ իշխանությունները։ Մեր դիրքորոշումը բարձրաձայնել ենք։ Բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը մարդասիրական բլոկի քննարկումն է», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` դա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց նկատմամբ անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը։
Լեռնային Ղարաբաղում շուրջ 20 հայ կա. Ալիև
Զախարովան ընդգծել է` Մոսկվան բազմիցս նշել է հումանիտար հարցերի ամբողջ շրջանակի շուրջ Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերսկսման կարևորությունը։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է աջակցել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօրվա հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են Երևանի պատասխանին իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ։
Ալիևը պնդում է, որ Երևանը հրաժարվի փոխադարձ հայցերից և հեռացնի եվրոպացի դիտորդներին