Ասուլիս. «Տրանսպորտը թանկանում է. ի՞նչ է սպասվում երևանցիներին նոր տարում»

Հունվարի 1-ից երևանցիներին սպասվում է հասարակական տրանսպորտի էական թանկացում։
Sputnik
Մայրաքաղաքի ներկա և նախկին քաղաքապետերն այս հարցում տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն։ Դեկտեմբերի 18-ի երեկոյան, ուղիղ եթերում նրանք քննարկում կանցկացնեն այդ հարցի շուրջ։
Ի վերջո, ի՞նչ պարզվեց քննարկումների ժամանակ, ի՞նչ խնդիրներ մնացին ստվերում, ի՞նչ է սպասվում նոր տարում հասարակական տրանսպորտից օգտվող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:
Այս մասին դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։