Դեկտեմբերի 23-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա վերածնված «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը։
Նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ, օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ, թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նարեկ Հախնազարյանը դեկտեմբերի 20-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում մանրամասն կպատմեն, թե ինչպես են վերականգնել նվագախումբը և ինչպես են կրկին հավաքել երաժիշտներին:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։