Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան

Sputnik
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին լրագրողները դիմել են Զանգեզուրի միջանցքի մասին Բաքվից և Անկարայից հնչող հայտարարություններին արձագանքելու խնդրանքով։ Գրիգորյանը վստահեցրել է, որ ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
Նա խոսել է նաև առաջիկայում նախատեսվող հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպման մասին։