Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան

Sputnik
Բաքուն շարունակում է զինվել։ Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը և տեղափոխումը Ադրբեջան։ Այս եզրակացությունը հրապարակեց իմ գործընկեր Դավիթ Գալստյանը, ընդ որում օգտվելով բացառապես բաց աղբյուրներից։
Զենքից բացի, զինված ուժերի թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներն էլ ակտիվ շփման մեջ են։ Նախօերին Բաքվում էր Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունը։
Որքանով է սա տեղավորվում խաղաղության օրակարգում և դադարե՞լ են արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունները. հարցերն ուղղել ենք կովկասագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպության համահիմնադիր Կարեն Իգիթյանին։