ՌԴ–ն Կիրիլովի դեմ ահաբեկչության հարցը կբարձրացնի ՄԱԿ–ի ԱԽ նիստում

ՄԱԿ–ի ԱԽ նիստ. արխիվային լուսանկար
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունը հայտարարել է, որ Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտվի ամբողջ միջազգային հանրության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իգոր Կիրիլովի դեմ կատարված ահաբեկչության հարցը կբարձրացնի Անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 20-ի նիստում:
«Կիրիլովի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը պետք է բացեիբաց դատապարտվի ամբողջ միջազգային հանրության կողմից», - ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Մոսկվայում, բնակելի շենքի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնական Իլյա Պոլիկարպովը: Հետաքննությունը քրեական գործ է հարուցել սպանության, ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Քննության վարկածով՝ զինվորականների սպանությունը դիվերսիայի իրականացման միջոցով կազմակերպել են Ուկրաինայի զինված ուժերը։
Մեդվեդևը «ռեժիմի հոգեվարք» է անվանել ահաբեկչությունը, որին զոհ է դարձել գեներալ Կիրիլովը