ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Աննովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
««Հարավային» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Աննովկա բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։