Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ Այս մասին նա գրել է իր շնորհավորական ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար»,– գրել է նա։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը։
Կարևորելով տարածաշրջանում անվտանգության և տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերում Ֆրանսիայի շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։