Պայթյունի հետևանքով Կիրիլովի հետ մահացել է նաև օգնականը. ինչ է հայտնի Պոլիկարպովի մասին

Հատուկ ծառայությունների աշխատակիցներ
Պոլիկարպովը կինն ասել է, որ ամուսինը շատ հայրենասեր էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով գեներալ Իգոր Կիրիլովի հետ մահացել է նաև նրա օգնական Իլյա Պոլիկարպովը:
Պոլիկարպովն 8 և 9 տարեկան տղաների հայր էր։ Նա ՏԱՍՍ-ի և «Ռուսական ժառանգություն» հիմնադրամի հետ համատեղ զբաղվել է մարդասիրական գործունեությամբ։ Ըստ ռուսական մամուլի` վերջին անգամ մասնակցել է երկու զորամիավորումներին ռազմական պայմաններում անվտանգ գործունեության համար նախատեսված միջոցների և սարքավորումների փոխանցմանը
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Մոսկվայում, բնակելի շենքի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնական Իլյա Պոլիկարպովը: Հետաքննությունը քրեական գործ է հարուցել սպանության, ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Քննության վարկածով՝ զինվորականների սպանությունը դիվերսիայի իրականացման միջոցով կազմակերպել են Ուկրաինայի զինված ուժերը։
Մեդվեդևը «ռեժիմի հոգեվարք» է անվանել ահաբեկչությունը, որին զոհ է դարձել գեներալ Կիրիլովը