Հնարավոր է` առաջիկա օրերին Գազայում հրադադար հաստատելու մասին համաձայնագիր ստորագրվի

Գազայի հատված
Տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` առաջիկա օրերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Reuters» գործակալությանը։
«Աղբյուրները հայտնում են, որ Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիր կստորագրվի առաջիկա օրերին», - ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվան հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, որոնք ենթադրում են պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: