ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵ մամուլի ծառայությունը։
Նախարարն ընդգծել է, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։
Խուդաթյանը կարևորել է առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և համագործակցության տեսանկյունից կարևոր հարթակ է:
Նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել այս տարվա մայիսյան հեղեղումների հետևանքով Ալավերդիում ռուսական կողմի օպերատիվ արձագանքի համար, որի արդյունքում հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու աշխատանքը։