ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք և դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Նշենք, որ 6 անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ։ Բռնագանձման ենթակա գումարը կազմում է 97 մլն 371 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը պաշտոնավարել է 2018–2020 թթ., ապա` հեռացվել պաշտոնից։ 2021–2022 թթ. կրկին եղել է ՀՀ ԳՇ պետ։
2022 թ. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության, անգործության համար: