Նիկոլ Փաշինյանն օրերս անձամբ է ավելի ակտիվ իր սոցցանցային էջերում․ ընտանեկան շորթեր, արտերկիր աշխատանքային և այլ այցերից սելֆի-վիդեոներ, պաշտոնյաներ հեռացնելու-նշանակելու վերաբերյալ ստատուսներ։ Դեկտեմբերի 14-ին Աշտարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում ընդունած որոշումներն էլ կուսակցության առաջնորդ-վարչապետը քաղաքացիներին բացատրեց սոցցանցում․
Որոշումներից մեկը այն մասին է, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։
Հաջորդը, որ առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պետական համակարգի աշխատող։ Փաշինյանը իր աշխատասենյակից ՔՊ հրավիրեց նրանց, ովքեր պետական համակարգում չեն աշխատում և կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսակետները՝ հիմնված «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա։
Այսպիսով, ՔՊ-ի 5-րդ քաղաքական ժողովը կուսակցության հետագա զարգացման առումով երկու որոշում է ընդունել՝ կուսակցություն ընդունվելու նոր ստանդարտ, կուսակցական լինելու ավելի բարձր ստանդարտ․ ինչ ասել է բարեվարքություն, ինչ չի կարելի անել ՔՊ-ականին․ ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ Փաշինյանը միգուցե նկատի ունի այն, ինչ մինչև այս իրենց թույլ են տվել ՔՊ-ականնե՞րը։