ՎՏԲ-ն գործարկել է դեպի Հայաստան առցանց դրամական փոխանցումներ` քարտի համարով

Հաճախորդները մեկ գործարքի ընթացքում կկարողանան փոխանցել հարյուրից մինչև 100 հազար ռուբլի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՎՏԲ-ն գործարկել է դեպի Հայաստան քարտի համարով առցանց դրամական փոխանցումները, հաղորդում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը:
«ՎՏԲ-ն շարունակում է ընդլայնել բարեկամ երկրներ միջոցների փոխանցումների հնարավորությունները։ Այսուհետ մանրածախ հաճախորդները կարող են քարտի համարով Հայաստան գումար փոխանցել երկրում գործող բոլոր վճարային համակարգերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ստացողի քարտին գումարը կնստի միանգամից հայկական ազգային դրամով: Փոխանցման միջնորդավճարը 0,5% է, նվազագույնը` 50 ռուբլի:
Հաճախորդները մեկ գործարքի ընթացքում կկարողանան փոխանցել հարյուրից մինչև 100 հազար ռուբլի: Փոխանցումը օգտատերերին հասանելի է ինտերնետ-բանկում, ինչպես նաև «ՎՏԲ օնլայն» հավելվածի թարմացված տարբերակում` Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար:
«Միր» վճարային համակարգը ՀՀ բանկերում սահմանափակումների վերաբերյալ պարզաբանում է տարածել
ՎՏԲ-ում հայտնել են նաև, որ բանկի հաճախորդները 2024 թվականի 11 ամիսների ընթացքում ավելի քան 1,8 միլիոն անդրսահմանային փոխանցումներ են կատարել արտերկիր` ավելի քան 40 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարի չափով: Կախված երկրից` փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտով, բանկային ռեկվիզիտներով, ինչպես նաև կանխիկ փոխանցումով: Միջսահմանային փոխանցումների համար վճարները տատանվում են 0,2%-ից մինչև 1%-ի սահմաններում` կախված փոխանցման ուղղությունից և եղանակից:
Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 30-ից ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը դադարել են գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն):
ՎՏԲ բանկերը ՀՀ–ում, Բելառուսում և Ղազախստանում ամբողջ ծավալով սպասարկում են «Միր» քարտերը