ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Ելիզավետովկա բնակավայրը

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերԻ – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Ելիզավետովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հարավային» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ելիզավետովկա բնակավայրը»,- ասված է նախարարության ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։