Պետք է առաջ մղել ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ հետագա փոխգործակցությունը. Միշուստին

Միխայիլ Միշուստին
ԵԱՏՄ երկրները շարունակում են աշխատել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու պահանջվածությունը, Ռուսաստանը կարևորում է մերձավոր հարևանների հետ գործնական փոխգործակցության առաջմղումը։ Փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ամփոփելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքները:
«Անկախ պետությունների համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միությունը մեր տարածաշրջանում կապերի ամրապնդման հիմնական հարթակներն են։ Իհարկե, մենք բոլորս պետք է առաջ մղենք հետագա գործնական փոխգործակցությունը մեր մերձավոր հարևանների հետ և, իհարկե, պետք է ընդլայնենք մեր գործունեության դաշտը։ Դա բոլոր մասնակիցների շահերից է բխում»,-ասել է Միշուստինը՝ փոխվարչապետներին հանձնարարելով վերահսկել պայմանավորվածությունների իրագործումը իրենց պատասխանատվության ոլորտներում։
Անցած շաբաթ Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
2024 թվականին ԵԱՏՄ–ի ՀՆԱ–ն աճել է 4.5 տոկոսով. Միշուստին
Միշուստինի խոսքով՝ ԵԱՏՄ երկրները շարունակում են աշխատել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ: Մի շարք որոշումներ են ընդունվել ինտեգրման ներուժն ամբողջությամբ բացահայտելու համար, և դրանցից մեկը վերաբերում է համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում «հնգյակի» պետությունների բիզնեսին օգնելուն։
Բելառուսը կոչ է անում միասնաբար լուծել ԵԱՏՄ-ում պարենամթերքի գների տատանումների խնդիրները