ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգների ռազմական օբյեկտներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի աղբյուրները:
«Իսրայելական ռազմական ավիացիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի արևմուտքում գտնվող Լաթաքիա և Տարտուս նահանգների ռազմական օբյեկտներին... հզոր պայթյուններ են լսվում», - հայտնել են գործակալության աղբյուրները։
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նաև Համա և Հոմս նահանգների ռազմական օբյեկտներին:
Հիշեցնենք, որ իսրայելական ավիացիան դեկտեմբերի 9-ին Սիրիայի տարբեր նահանգներում իրականացրել է ռազմաօդային ուժերի բազաների, գիտահետազոտական կենտրոնների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների լայնածավալ ռմբակոծություններ: Նշվում է, որ Իսրայելն առնվազն 250 հարված է հասցրել Սիրիայի տարածքին: