Գազայի հատվածում զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր գերազանցել է 45 հազարը

Գազայի հատվածի բնակիչ
Վերջին մեկ օրում Գազայի հատվածում 52 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 դեկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը, տուժել է գրեթե 107 հազար մարդ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 45 028–ի, տուժել է 106 962 մարդ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 52 մարդ է մահացել, 203-ը՝ վիրավորվել:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։