Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը բերման էր ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին` ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին` ապօրինի կերպով, մոտ 11,5 գրամ թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով։
Նարեկ Սարգսյանը նշեց, որ ոստիկանապետի ազատումը կապված չէ այս իրադարձությունների հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արագածոտնի մարզում լարված և տագնապային տրամադրություններ են, անգամ մարզպետարանի աշխատակիցներն են վախենում գնալ աշխատանքի։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար Euromedia24-ը կապ էր հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, սակայն մարզպետը նշել էր, որ տեղյակ չէ իր օգնականի հետ կատարվածից։