«Առավելագույնը չէր, բայց ինչքան պետք էր բարձրացրեցի»․ Վարազդատ Լալայան

Sputnik
Երևանում այսօր դիմավորել են Մանամայից վերադարձած ծանրամարտի մեր հավաքականին։ Բահրեյնի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունից մեր մարզիկները վերադարձել են երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալներով։ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում 4-րդն է։
Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը իր կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։