Հայ-ռուսական գործակցությամբ ներդրվում են ուռուցքաբանության ոլորտում նոր ռադիոդեղագործական միջոցներ․ Միխայիլ Մուրաշկո

Sputnik
Հայ մասնագետները, Ռուսաստանի Բլոխինի անվան ինստիտուտի հետ համատեղ, մշակում և ներդնում են ուռուցքաբանության ոլորտում նոր ռադիոդեղագործական միջոցներ, - հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարը։ Միխայիլ Մուրաշկոն Երևանում մասնակցում է հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովին։
Մուրաշկոն ասել է, որ ծանոթացել է նաև հայկական բժշկության նորարարական լուծումներին, դրանք վերաբերում են թվայնացմանն ու բժշկական ապահովագրությանը: