Շիրակի մարզում կենսաբանական աղետ է։ Մկները գրոհել են դաշտերը, արոտավայրերն ու ցանքատարածությունները։ Աշնանացան մարզում կարելի է ասել` չի իրականացվել։
Գյուղացիները հանձնվել են մկների դեմ պայքարում, ժամանակակից թունաքիմիկատները չեն օգնում, կրծողներն արագ բազմանում են ու արդեն սկսել են կեր փնտրել նաև տներում։ Առանց պետական, համընդհանուր դեռատիզացիոն միջոցառումների կրծողներին ոչնչացնել չի ստացվում։ **Շիրակի մարզում աղետալի վիճակի մասին պատմել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը։