«070» կոդով ՀՀ անձնագիր ունեցող արցախցիներն ունեցել են նույն իրավունքներն ինչ ՀՀ քաղաքացիները. Մետաքսե Հակոբյան

Sputnik
Հայաստանի իշխանությունը դադարեց արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացիներ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Մինչև այդ, Հայաստանի և Արցախի քաղաքացիների անձնագրերի տարբերություն չի եղել։ Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիշեցրել է, որ նույն «070» կոդով անձնագրեր ունեցող արցախցիները նաև Հայաստանում ընտրելու իրավունք են ունեցել, աշխատել և աշխատում են` զբաղեցնելով պաշտոններ, գույք և հող են ձեռք բերել։
Եվ երբ բռնագաղթից հետո խնդիր առաջավ մեր հայրենակիցներին բնակարանով կամ աշխատանքով ապահովելու հարցում, գործող իշխանությունը նախապայման դարձրեց ՀՀ անձնագիր ստանալը` հիմնավորելով, որ «070» կոդով անձնագրերը տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ։
Քաղաքացիության պարտադրանքի իշխանության պարզաբանումները արցախցիներին չեմ բավարարել և հենց այդտեղ էլ սկսվել է մտահոգությունը, որ ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում նրանք կզրկվեն Արցախում թողած իրենց սեփականության նկատմամբ իրավունքից։
Ինչու են արցախցիները պասիվ, չեն դիմում ՀՀ քաղաքացի դառնալու և պետության աջակցությամբ բնակարան գնելու ծրագրին, չեն համալրում հայկական բանակի շարքերը. հարցերի պատասխանները ստանալու համար Sputnik Արմենիան դիմել է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։