ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները և «Զարգացում» հասարակական շարժման երիտասարդ ակտիվիստները մաքրել են գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկևիչի արձանի շրջակայքը Երևանի Նորագյուղ թաղամասում: Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Ռուսական տունն ու երիտասարդ ակտիվիստները մաքրել են Պասկևիչի արձանի հարակից տարածքը
© Photo : Русский дом в Ереване
Դրանից հետո հուշարձանի մոտ բարձրացվել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները՝ նոր կտորներից։
«Սա ավանդական շաբաթօրյակ է. Ռուսական տունն այստեղ մաքրում և հավաքում է երեք ամիսը մեկ»,-հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» երիտասարդական նախագծերի մասնագետ Տաթևիկ Աղաջանյանը:
Ռուսական տունն ու երիտասարդ ակտիվիստները մաքրել են Պասկևիչի արձանի հարակից տարածքը
© Photo : Русский дом в Ереване
Երևանում Ռուսական տան «(Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հիշեցրել է, որ երկու տարի առաջ գործակալությունը փոխարինել է հուշարձանի պատվանդանը, իսկ այժմ նախատեսում է Երևանում Մոսկվայի տան և Հայաստանում Բելառուսի դեսպանատան հետ համատեղ (Պասկևիչը թաղված է Բելառուսում՝ Գոմելի իր կալվածքում) սալարկելով հուշարձանի շրջակայքը:
Ռուսական տունն ու երիտասարդ ակտիվիստները մաքրել են Պասկևիչի արձանի հարակից տարածքը
© Photo : Русский дом в Ереване
Գեներալ Պասկևիչին Հայաստանում հիշում են որպես 1826-28 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ռուսական զորքերի հրամանատարներից մեկը, 1828 թ.-ին Արևելյան Հայաստանի և Երևանի բերդի ազատագրման գլխավոր դերակատար: Մասնակցել է նաև 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմին, իսկ ավելի վաղ՝ 1812-14 թվականներին, Հայրենական պատերազմին և Փարիզի գրավմանը։