ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Վեսյոլի Գայ և Պուշկինո բնակավայրերը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են երկու տանկ և երկու Bradley ՀՄՄ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները նոր բնակավայրեր են վերահսկողության տակ վերցրել ԴԺՀ-ում, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլի Գայ ու Պուշկինո բնակավայրը",-ասված է նախարարության ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։