ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզը մեկ օրում 37 անգամ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում:
Զոհվել է 9-ամյա տղա, նՆրա մայրն ու յոթ ամսական քույրը վնասվածքներ են ստացել։
Նա նաև նշել է, որ 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժած 380 մարդ բուժման է ուղարկվել Մոսկվա և Մոսկվայի մարզ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։