ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքի պատճառով չեղարկել է խորհրդարանի մոտ տեղադրված տոնածառի լույսերի վառման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Միջոցառումը տեղի կունենա այն ժամանակ, երբ արմատական ընդդիմությունը տեղ կտրամադրի երեխաներին»,– հայտարարել Է Կալաձեն։
Վրաստանի գլխավոր տոնածառի լույսերը պետք է վառվեին այսօր` ժամը 19։00-ին։ Կալաձեն խոստացել է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի երեխաները ուրախ ժամանակ անցկացնեն։
Խորհրդարանի դիմացի հրապարակն այն վայրն է, որտեղ ընդդիմությունն ամեն օր բողոքի ակցիաներ է անցկացնում։
Տոնածառը հսկում են հարյուրավոր ուժայիններ։