ՔԲԿ–ին աջակցելու դեպքում Թուրքիայի ԶՈւ–ն կխոցի Իսրայելի ավիացիան․ ԶԼՄ

Իսրայելական ԱԹՍ
Լրատվամիջոցի տարածած լուրի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան` երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալներին աջակցելու դեպքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Թուրքիայի ձայնը» լրատվամիջոցին։
«Թուրքիան զգուշացնում է, որ ցանկացած պարագայում թույլ չի տա SDF-ի մաս կազմող ՔԲԿ/YPG ահաբեկիչներին աջակցել իսրայելական օդուժի կամ այլ կառույցների կողմից: Նման գործողությունների դեպքում ՀՕՊ համակարգերը և կործանիչները պատրաստ են ոչնչացնել դրանք։ Համապատասխան հրամաններն արդեն փոխանցվել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին», - հայտնել է ԶԼՄ–ի աղբյուրը։
Այս պահի դրությամբ Թուրքիայի իշխանություններն այս թեմայով պաշտոնական հայտարարություններ դեռ չեն տարածել։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի տարածքում Իսրայելի առաջխաղացումը