Փաշինյանն ու Խաչատուրյանը շնորհավորել են Վրաստանի նորընտիր նախագահին

Միխեիլ Կավելաշվիլի
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Միխեիլ Կավելաշվիլիին շնորհավորել է սոցցանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։
«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանն ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը»,- գրել է Փաշինյանը X սոցցանցում։
Վահագն Խաչատուրյանն էլ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։
«Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանում նախագահի ընտրություն անցկացվեց։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդին պետք է որոշեր 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Վրաստանի վեցերորդ նախագահ ընտրվեց միակ թեկնածուն՝ Միխեիլ Կավելաշվիլին, որի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: