ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տրանսպորտի և ենթակառուցվածքի բաժնի, ինչպես նաև ներքին շուկաների գործունեության բաժնի տնօրենները նոր տեղակալներ ունեն։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Տրանսպորտի և ենթակառուցվածքների բաժնի տնօրենի տեղակալ է նշանակվել Ռուբեն Հակոբյանը: 1997-ին նա ավարտել է Երևանի պետական համալսարանը, 2011-ին՝ Արխանգելսկի կառավարման ինստիտուտը, 2017-ին՝ Վոլգոգրադի տեխնիկական համալսարանը։ Հակոբյանն իր կարիերան սկսել է հանրային կրթության ոլորտում, իսկ 2003-ից աշխատել է Հայաստանի և Ռուսաստանի բիզնես կառույցներում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելով շինարարության և տրանսպորտի ոլորտներում:
Ներքին շուկաների գործունեության բաժնի տնօրենի տեղակալ է նշանակվել Նարինե Դավթյանը:
Նա ավարտել է ՀՀ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2006-2008թթ. ղեկավարել է ակադեմիայի ասպիրանտուրայի բաժինը, հետագայում զբաղվել է ՀՀ ԱԳՆ-ին կից սփյուռքի կոմիտեում մշակութային ծրագրերի համակարգմամբ:
Դավթյանը 2008-2013թթ. ղեկավարել է սփյուռքի նախարարության աշխատակազմի առաջին բաժինը, իսկ 2013-2014թթ. զբաղեցրել է VLHAQ ճանապարհաշինական ընկերության իրավական հարցերով փոխտնօրենի պաշտոնը: 2014-2024 թթ․ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես դատավորի օգնական։