ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրո-2026 – ի ընտրական փուլի առաջին խաղում 4:3 հաշվով հաղթեց Դանիայի թիմին:
Հանդիպման սկզբում Դանիան կարողացավ երկու գոլ խփել, սակայն ընդմիջումից առաջ Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը Արսեն Պետրոսովի և Ռաֆիկ Մելիքյանի ջանքերով:
Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակ դարձան Միհրան Դերմենջյանն ու Դենիս Նևեդրովը։ Դանիայի ընտրանուն հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:
Նշենք, որ հաջորդ հանդիպմանը Հայաստանի հավաքականը կմրցի Ղազախստանի թիմի հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին: