Գարիկ Կարապետյանը ԱԱ-ում գցեց ծանրաձողն ու ընկավ մրցահարթակում. տեսանյութ

Գարիկ Կարապետյան
Հայ ծանրորդը վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում 188 կգ բարձրացնելու երրորդ փորձի ժամանակ գցեց ծանրաձողը և ընկավ։
Հայ ծանրորդը պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթ նվաճեց։ Նա վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից։
Հիշեցնենք` ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է դեկտեմբերի 6-ին Բաhրեյնի մայրաքաղաք Մանամայում։
Հայաստանից Բահրեյն են մեկնել Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։