ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանում արգելվել է Հայաստան տանող ճանապարհով բեռնատար տրանսպորտի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Մասնավորապես, ինտենսիվ ձյան և առատ տեղումների պատճառով Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև Հայաստանի հետ սահման (90-112 կմ) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
Ճանապարհները բաց են թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` վատ եղանակի պատճառով այսօր ավելի վաղ արգելվել է բեռնատարների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում: