ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ամբողջ Ուկրաինայի էներգետիկ համակարգը զանգվածային հարվածի տակ է։ Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Գալուշչենկոն։ Հրթիռային հարվածների պատճառով Ուկրէներգոն այսօր ավելացրել է էլեկտրաէներգիայի անջատումները, այդ թվում՝ Կիևում և Օդեսայում։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ օդային տագնապ է հայտարարվել երկրի ամբողջ տարածքում։
Մասնավորապես պայթյուններ են որոտացել են Օդեսայում հայտարարված օդային տագնապի ֆոնին, ինչի մասին հայտնել է քաղաքապետ Գենադի Տրուխանովը: Քաղաքում վթարային անջատումներ են, էլեկտրատրանսպորտը չի աշխատում։
Հաղորդվում է, որ թևավոր հրթիռների խումբը Խարկովի մարզի կողմից շարժվում է դեպի Դնեպրոպետրովսկ և Պոլտավա: Պայթյուններ են հնչում Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի, Պոլտավայի մարզերում:
Գերագույն ռադան իր հերթին հայտնել է Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակման մասին և կոչ է արել տեղեկատվական լռություն պահպանել:
Հիշեցնենք` Ռուսաստանը սկսեց ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։ Այդ ժամանակից ի վեր Ուկրաինայի մարզերում ամեն օր օդային տագնապ է հայտարարվում, երբեմն՝ ամբողջ երկրում։