ՈւԵՖԱ–ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Կառույցը կարգադրել է հավաքականի առաջիկա խաղում փակել մարզադաշտի հարավային և հարավարևելյան տրիբունաների 500 նստատեղերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ–ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 37 500 եվրոյով:
ՀՖՖ–ն 20 հազար եվրոյով տուգանվել է Ֆարերյան կղզիների դեմ խաղի ժամանակ ճայթռուկներ պայթեցնելու, 17 500 եվրոյով՝ ոչ մարզական պաստառներ բարձրացնելու համար։
Կառույցը կարգադրել է հավաքականի առաջիկա խաղում, որտեղ ֆեդերացիան որպես հյուրընկալող կողմ է հանդես գալու, փակել մարզադաշտի հարավային և հարավարևելյան տրիբունաների 500 նստատեղերը։ Այս որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով։
Հիշեցնենք` Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը նոյեմբերի 14-ին ուղեկցվեց երկրպագուների խմբերի ակցիաներով. նրանք պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։