Ռուսական ընկերությունը կարող է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնին

Խոսքը մետալուրգիայի ոլորտում գործող ուրալյան ընկերության մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական ընկերությունը կարող է ձեռք բերել 2023/2024 մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, հայտնում է Legalbet ռեսուրսը։
Ինչպես նշում է աղբյուրը, մետաղագործությամբ զբաղվող ուրալյան ընկերությունը մոտ է հայկական ակումբի գնման գործարքի կնքմանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա սեպտեմբերին հայտնել է ակումբը վաճառելու մասին:
«Փյունիկի» և ՀՖՖ-ի միջև հակամարտությունը սկսվեց այն բանից հետո, երբ Սողոմոնյանը քննադատության ենթարկեց մանկապատանեկան և մեծահասակների ֆուտբոլի նկատմամբ ֆեդերացիայի քաղաքականությունը: 2023 թվականի մայիսին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի տվեց Սողոմոնյանին, ինչը միայն սրեց իրավիճակը։ Դրանից հետո ակումբը խնդիրներ ունեցավ՝ կապված տնային խաղերն անցկացնելու նպատակով մարզադաշտ տրամադրելու հետ։